Women Entrepreneurs Network in Armenia

Ներկայացվեցին «Տեղական տնտեսական զարգացման» մոդելի մշակման արդյունքները

10/03/2014
lori.gov.am
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Մարտի 7-ին ծրագրի շրջանակներում Ախթալայի քաղաքապետարանում Ախթալա, Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների շահառուներին ներկայացվեցին «Տեղական տնտեսական զարգացման» (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքները:

Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, պետական կառավարման և տեղական ինքանակառավարման մարմինների, հկ-ների և ԶԼՄ ներակայացուցիչներ:

Ինչպես ներկայացրեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Նա տեղեկացրեց, որ մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Տիգրան Բադոյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև շահառուների տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայնքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section