Women Entrepreneurs Network in Armenia

Եվրամիության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ ծրագրով 200 կին սեփական բիզնես կունենա

07/03/2014
armenpress.am
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանայք կարող են հզորանալ և, տնտեսապես ավելի կայուն լինելով, նպաստել նաև գյուղական համայնքների զարգացմանը: Հենց այս գաղափարախոսությամբ մարտի 7-ին Ախթալայում կկայանա Ախթալա քաղաքի և Շամլուղ, Այրում, Ճոճկան համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը: Ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) իրականացնում է Եվրամիության հետ, նպատակ ունի գյուղական համայնքներում անցկացնել ձեռներեցության վերաբերյալ քննարկումներ, հետազոտություններ, դասընթացներ, ինչը կնպաստի կանանց տնտեսական կարողությունների խթանմանն ու համայնքների զարգացմանը:

Կարդալ ավելին` ԱՅՍՏԵՂ
Share |

Read in this section