«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» եւ ՀՀ Կին ձեռներեցների ցանցը հունիսի 8-11-ը Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) հովանու ներքո Երեւանում կազմակերպում են «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը:
Համաժողովի նպատակներն են նպաստել Հայաստանի եւ արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջեւ կապերի ստեղծմանը եւ համագործակցության ամրապնդմանը, Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) ՀԿ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով` հունիսի 8-11-ը հայտարարված է կանանց երեւանյան շաբաթ, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են լինելու:
«Համաժողովի շրջանակում կազմակերպվելու է «Նոր զարգացումների հեռանկար» ցուցահանդես, այցելություն հայաստանյան արտադրողներին, բիզնես-բիզնես հանդիպումներ, կին արվեստագետների աշխատանքների ցուցահանդես եւ մշակութային ծրագիր` Հայաստանը օտարերկրյա մասնակիցներին լավագույնս ներկայացնելու համար: Միջազգային համաժողովն իր տեսակի մեջ յուրահատուկ է ու առաջին անգամ է իրականացվելու մեր երկրում»,- նշեց Լ. Ասատրյանը:
Համաժողովին մասնակցելու են հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ նաեւ FCEM-ի նախագահ Լաուրա Գուչին, Քուվեյթի արքայադուստրը եւ այլն:
«Ձեռներեցությունը միայն ձեռներեցություն չէ. դա նաեւ մեծ պատասխանատվություն է առաջին հերթին մեր ընտանիքների հանդեպ ու շատ կարեւոր է երկրի համար»,- ընդգծեց Լիլիթը:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope