Հայաստանի տնտեսության զարգացման մեջ մեծ է կին ձեռներեցների դերը, ովքեր ընտանիքից զատ կարողանում են հաջողություններ գրանցել բիզնեսի ոլորտում: Այս մասին Հայաստանում Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի բացման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Վերջին անգամ նման համաժողով անցկացվել է մոտավորապես 10 տար առաջ, և կարևոր է, որ այսօր ևս կազմակերպվել է կանանց ձեռներեցությանը նվիրված քննարկում: Կինը բիզնեսում ավելի պատասխանատու է և նորարար, իսկ այս հատկանիշներն այսօր պակասում են մեր պետությունում: Հետևաբար կարևոր է, որ կանայք կարողանան սկսել սեփական բիզնեսը և իրագործեն իրենց գաղափարները»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Նա նշեց, որ Հայաստանում բիզնես միջավայրը դեռևս այնքան էլ նպաստավոր չէ կին գործարարների համար, սակայն տարեցտարի այդ հարցը կարգավորվում է:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովն անցկացվում է Կին ձեռներեցների երևանյան շաբաթվա ընթացքում, որի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է: Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով` Հայաստանի կին ձեռներեցներն ունեն գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ, սակայն նրանց փոքր-ինչ պետք է խթանել: «Հայաստանում անհրաժեշտություն կա ստեղծելու մի ձևաչափ, որում կանանց ձեռներեցությամբ շահագրգռված կողմերը հնարավորություն ունենան երկխոսել: Կարծում եմ, հենց այս համաժողովը լավ հարթակ է կին ձեռներեցների խնդիրները լսելու, առաջարկություններ ներկայացնելու, պետական կառույցների հետ նրանց երկխոսելու հնարավորություն ստեղծելու համար»,- ընդգեց Ասատրյանը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Գեղամ Պետրոսյանն էլ հայտնեց, որ հիմնադրամի տրամադրած աջակցության ավելի քան 40 տոկոսը ստանում են կին գործարարները: «Նման մոտեցումը լինելու է շարունակական, և ներդրվելու են աջակցության ծրագրեր կին գործարարների համար: Մյուս կողմից՝ կանանց ձեռնրեցության խրախուսման համար իրականացվում է մրցանակաբաշխություն և արդեն 45 կին արժանացել են խրախուսական պարգևների»,- ասաց նա:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope