Women Entrepreneurs Network in Armenia

Գործարար կանայք արտոնություն են ուզում

18/06/2015
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շրջանակներում ավելի քան 50 գործարար կին ներկայացնում է իր ապրանքանիշերը։

Իրենց բիզնեսը զարգացնելու ու ընդլայնելու համար արտոնություններ ու առավելություններ չունեն Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերը։ Բայց արեւելյան քաղցրավենիքի առք ու վաճառքով զբաղվող Յոլանդ Հատտատը չի նեղսրտում՝ կարեւորը աշխատանք ունի։

Այստեղ հավաքված գրեթե բոլոր կին ձեռներեցները Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամ են։ Ասոցիացիան այսօր հուշագրեր ստորագրեց Կին ձեռներեցների ցանցի հետ, որի արդյունքում հայ բիզնեսմեն կանայք կունենան համագործակցության ու իրենց արտադրանքը գովազդելու նոր հնարավորություններ։

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section