Երեւանում մեկ շաբաթ շարունակ քննարկվելու են ձեռներեց կանանց խնդիրները
17/11/2015
Երեւանում անցկացվող «Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում» միջոցառման մեկնարկը տրվել է «Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացումը» թեմայով կլոր սեղան-քննարկմամբ: Ներկայացվել են ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանում կին ձեռներեցների աշխատանքը խթանելու համար: «Ասիական զարգացման բանկի» ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի խոսքով, իրենք բարեփոխումների բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, այդ թվում նաեւ ֆինանսավորման ծրագիր, որը դեռ մեկ տարի շարունակվելու է: «Ասիական զարգացման բանկը» մտահոգված է կանանց բարեկեցությամբ բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում է: Հայաստանում, չնայած դեռ կան այս ոլորտում լուրջ խնդիրներ, բայց վիճակը, Ասիական այլ երկրների համեմատ, ավելի լավ է: Մենք դեռ 2013-ից ենք սկսել համագործակցությունը Հայաստանի կառավարության եւ «Կին ձեռներեցների ցանցի» հետ: Ունենք բազմաթիվ բարեփոխումների ծրագրեր, որոնց թվում՝ նաեւ ֆինսավորման ծրագիր: Այն իրականացվում է հայ-գերմանական հիմնադրամի հետ: Ծրագիրը դանդաղ է ընթանում, քանի որ պահանջարկը բացակայում է»,- ասել է Դեյվիդ Դոլը: Ձեռնարկատիրական մեկ տարվա փորձ ունեցող Գայանե Սիմոնյանը փաստում է՝ կնոջը ձեռներեց դառնալու ճանապարհին մեծ օգնություն են ցուցաբերում իրականացվող ֆինանսական ծրագրերը: Համաշխարհային ձեռներեցության հայաստանյան շաբաթին միացել է ավելի քան 140 երկիր: Այս միջոցառման շրջանակում Հայստանում կազմակերպվելու են ինչպես կլոր սեղան-քննարկումներ, այնպես էլ ճանաչողական այցեր Հայաստանի մի շարք մարզեր:
Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...