Women Entrepreneurs Network in Armenia

Ռաֆթինգը Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին Լոռի է բերել

28/06/2018
Ռաֆթինգ՝ Դեբեդի վրա, Ալավերդու տարածաշրջանում: Արկածային զբոսաշրջության սիրահարներն այս մասին վերջին տարիներին շատ են լսել ու նաև սպասել, թե երբ է ռաֆթինգը Լոռիում իրականություն դառնալու: Հունիսի 10-ին Դեբեդի վրա ռաֆթինգի տուր իրականացրեց Վանաձորի Լոռի թռեվըլ ընկերությունը, իսկ այսօր rafting.am ծրագրի մեկնարկն ազդարարեցին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և Նուռիկ Թրավելը: rafting.am-ը իրականացվում է Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Share |

Read in this section