Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը, հանդիպում-քննարկում ունեցավ ԱՄՆ-ից ժամանած §Հանուն կանանց ընկերության¦ պատվիրակության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց ՀԵԿԱ-ի գործունեությունը, ծրագրերը, որոնք իրականացվել են մեր երկրում կանանց և նրանց ընտանիքների համար: ՀԵԿԱ նախագահը ներկայացրեց նաև ՀԵԿԱ-ի կողմից ստեղծված սոցիալական ձեռնարկությունների՝ ԼԱՎ Թեյ/ LOVE tea-ի, Nurik Center-ի և rafting.am Armenia-ի գործունեության մասին: Ինչպես նաև նշեց, որ ՀԵԿԱ-ն հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, որոնցից մեկի շրջանակներում ՀԵԿԱ-ն պատրաստվում է հյուրընկալել և կազմակերպել Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի տարեկան կոմիտեի հանդիպումը, որը տեղի կունենա 2019թ. ապրիլ 25-27-ը: Համաժողովի շրջանակներում ՀԵԿԱ-ն կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրներից կին ձեռներեցների, որը լավ հարթակ կլինի տեղացի կին ձեռներեցների համար՝ միջազգային շուկայում նոր կապեր և համագործակցության եզրեր գտնելու առումով:
<<Հանուն կանանց ընկերության>> պատվիրակության անդամների ներկայացրեցին իրենց այցի նպատակը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային իրականացրած գործունեության համար պատվոգիր շնորհեցին՝ մաղթելով հաջողություններ հետագա ծրագրերում:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope