Women Entrepreneurs Network in Armenia

Հայ և թուրք երիտասարդները կհանդիպեն Կարսում

26/11/2008
Մայիսի 16-19-ը Կարսում կհանդիպեն մի խումբ հայ և թուրք երիտասարդներ կամավորների փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում։

Նախաձեռնության հեղինակներն են Հայաստանից` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Թուրքիայից` Համայնքային կամավորության հիմնադրամը։

Երիտասարդների դերը սոցիալական աշխատանքներում խորագրով այս հանդիպման նպատակն է կամավորական աշխատանքի և մշակութային շփումների օգնությամբ սկսել երկխոսություն։ Նախատեսվում է նաև քննարկում հաղորդակցության և խաղաղության թեմաներով։

Մեր կազմակերպությունը, ինչպես և մեր երկիրը, քաջալերում է հայ-թուրքական երկխոսությունը հատկապես երիտասարդների շրջանում։ Հույս ունեմ, որ մեր առաջին այս քայլը, վերջինը չի լինի, - նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։

Նախաձեռնության նպատակներից է նաև հայ երիտասարդներին ծանոթացնել մեր պատմական հայրենիքին, կոտրել երկու ազգերի միջև գոյություն ունեցող կարծրատիպերը։

Ծրագրի ընթացքում վերանորոգվելու է Կարսի գյուղական համայքներից մեկի դպրոցը, մասնակցելու են նաև տեղացիներ։ Մասնակցության հայտերի ընդունումը կավարտվի մայիսի 5-ին, Հայաստանից կընտրվեն տարբեր բուհերի 20 ուսանողներ։
Share |

Read in this section