Women Entrepreneurs Network in Armenia

Շարունակական կրթության ռեսուրս կենտրոնների բացումը Վայոց Ձորում

30/10/2012
Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքում տեղի ունեցան Շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը և «ՏԱՐՀԱՆՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ» միջոցառումը` «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, ՕՔՍՖԱՄ-ի և «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության կողմից: Շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի և «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, իսկ «ՏԱՐՀԱՆՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ» միջոցառումն իրականացվեց «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառումներին մասնակցեցին Վայոց Ձորի մարզպետարանի, ՀՀ ԱՒՆ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները և Գետափ համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակիցներն ու սաները:
Ծրագրի շրջանակներում Շարունակական կրթության ռեսուրս կենտրոններ են հիմնադրվել Վայոց Ձորի թվով տասը համայնքներում (Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Գետափ, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Հորբատեղ, Մարտիրոս): Շարունակական կրթության ռեսուրս կենտրոնների հիմնական նպատակն է` բարձրացնել տեղական համայնքների և կառույցների` աղետներին դիմակայելու կարողությունները և նվազեցնել խոցելիությունը:
Ռեսուրս կենտրոնները համալրված են համապատասխան կահույքով և համակարգչային սարքավորումներով, աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ համապատասխան տեղեկատվական և ուսումնական նյութերով, ինչպես նաև փրկարարական և առաջին օգնության աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներով:
Տարհանման վարժանքի հիմնական նպատակն էր.
• փորձարկել մշակված տարհանման պլանի արդյունավետությունը,
• կատարելագործել դպրոցի ղեկավար կազմի ունակությունները արտակարգ իրավիճակներում աշակերտների և անձնակազմի տարհանումը կազմակերպելու գործում,
• բարձրացնել դպրոցի աշակերտների և անձնակազմի պատրաստվածությունը տարհանումը կազմակերպված և արագ իրականացնելու համար,
• հայտնաբերել դպրոցի թույլ կողմերը արտակարգ իրավիճակներում տարհանում կազմակերպելու գործում:
Տարհանման վարժանքը տևեց 30 րոպե, որին հաջորդեցին մասնակիցների կարծիքների փոխանակում և քննարկում:
Share |

Read in this section