Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում, հունիսի 9-ին Երևանի պետական համալսարանում էին հյուրընկալվել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախագահ Լիլիթ Ասատրյանը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) փոխնախագահ Մարի Քրիստին Օղլին, նույն ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ժոել Բակիալոնը և Կանանց առաջնորդության եվրոպական ցանցի ղեկավար Նեստան Կիրտաձեն, իսկ հյուընկալող կողմը ներկայացնում էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Հանդիպման սկզբում Ռուբեն Մարկոսյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվում ԵՊՀ-ում՝ ուղղված ձեռներեցության միջավայր ստեղծելուն:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ժոել Բակիալոնն էլ որպես խորհուրդ ավելացրեց, որ ձեռներեցությունն իրականում կիրք է, պետք է սիրես այն, ինչ անում ես:
Այնուհետև կին ձեռներեցները պատասխանեցին ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բիզնես սկսելու առաջին քայլերին, անհրաժեշտ հմտություններին, որևէ արտադրանքի ստեղծման և սպառման շուկա գտնելուն և այլն:
Հանդիպման ավարտին ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի ստեղծման 70-ամյակի կապակցությամբ ԵՊՀ հուշամեդալ հանձնեց ասոցիացիայի ներկայացուցիչներին, որպեսզի այն փոխանցեն ասոցիացիայի նախագահ Լորա Ֆրատի Գուչչիին: Իսկ ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին ԵՊՀ-ին, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանին և պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին շնորհակալագրեր փոխանցեց համաժողովին աջակցելու համար:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն