ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ և ԿՁՑ անդամների հերթական հանդիպում

26/08/2015
ՀԵԿԱ և ԿՁՑ հարգելի անդամներ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հրավիրում է անդամների հերթական հավաքին: Հանդիպման նպատակն է ամփոփել հունիսին կայացած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի արդյունքերը, ներկայացնել ՀԵԿԱ-ի առաջիկա ծրագրերը:
Հանդիպման երկրորդ մասում Խաղաղության կորպուսից ՀԵԿԱ կամավորը կանցկացնի «Առաջնահերթությունների որոշում և հաջողության չափանիշները» թեմայով դասընթաց-քննարկումը: Քննարկումը կկրի ինտերակտիվ բնույթ, թիմային աշխատանքի շնորհիվ մասնակիցները կկարողանան զարգացնել իրենց ստացած գիտելիքները:
Քննարկան լեզուն՝ հայերեն, անգլերեն
Հանդիպումը կկայանա 28 օգոստոսի 2015թ, ժամը 16.00-17.30:
Հանդիպման մասնակցությունը հաստատելու համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ
010/094 58 07 87 հեռախոսահամարով մինչև 28 օգոստոսի 2015թ, ժամը 12:00-ն:
Share |

Կարդացեք այս բաժնում