Ս.թ. նոյեմբերի 16-22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ) կնշեն Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում, որը հանդիսանում է ս.թ. հունիսի 8-11-ը Երևանում կայացած Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շարունակությունը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին: ՀԵԿԱ-ի ռազմավարական նպատակն է՝ բարձրացնել կանանց դերը Հայաստանի զարգացման գործում՝ խթանելով նրանց սոցիալ-տնտեսական և հասարակական ակտիվությունը:
ՀԵԿԱ-ի նախաձեռնությամբ 2011թ. ստեղծված ՀՀ կին ձեռներեցների ցանցը այսօր միավորում է ավելի քան 300 ձեռներեց կանանց ՀՀ տարբեր մարզերից: ՀԵԿԱ-ն FCEM-ի (Համաշխարհային կին ձեռներեցների ցանց) լիիրավ անդամ է՝ հնարավորություն ունենալով ներկայացնելու Հայաստանը համաշխարհային այդ հարթակում:
ՀԵԿԱ-ի և ՀՀ ԿՁՑ նախաձեռնությամբ կազմակերպվող Կանանց ձեռներեցության շաբաթվա շրջանակներում իրականացվելու են տարբեր միջոցառումներ: Այդ թվում, նոյեմբերի 19-ին կնշվի Կանանց ձեռներեցության միջազգային օրը: Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որը նշվում է 2014 թվականից և որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում: 2015 թվականից այս շարժմանն է միացել նաև Հայաստանը: ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ նախագահ Լիլիթ Ասատրյանը ընտրվել է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED-Հայաստան դեսպան, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:
Կանանց ձեռներեցության շաբաթի նպատակն է՝ նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը՝ ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով:
Նոյեմբերի 16-22-ի ընթացքում ՀԵԿԱ-ն նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, դրանց թվում՝ դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակման այցեր, «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ և ցուցահանդես:
ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ: ՈԳԵՇՆՉՈՒՄ: ՀԶՈՐԱՑՈՒՄ:
ՕՐԱԿԱՐԳ
16-22 նոյեմբեր, 2015թ.
Հայաստան
16 նոյեմբեր, 2015թ., Երևան
11:00 Մամլո ասուլիս «Կանանց ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում»
Անցկացման վայրը. Հենարան ակումբ,
Հասցե՝ Խանջյան 13, Երևան
17 նոյեմբեր, 2015թ.,
10:00-10:30 Մասնակիցների գրանցում
10:30-12:30 Կլոր սեղան քննարկում «ՀՀ-ում պետական և միջազգային կազմակերպությունների
աջակցությունը կանանց ձեռներեցության զարգացմանը» թեմայով
Անցկացման վայրը. «Դաբլ Թրի բայ Հիլթոն» (շուտով) հյուրանոց
Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Երևան,
12:30 Հյուրասիրություն (նախուտեստներ)
18 նոյեմբերի, 2015թ., Երևան, Արագածոտնի մարզ
12:00-18:00 Փորձի փոխանակման այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներին
19 նոյեմբերի, 2015թ., Երևան
15:30-16:00 Մասնակիցների գրանցում
16:00-18:00 Կանանց ձեռներեցության միջազգային օր. հանդիպում, քննարկում
15:30-18:00 ԷՔՍՊՈ. ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ անդամների, «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում
Հայաստանում» ծրագրի շահառուների և այլ կին ձեռներեցների մասնակցությամբ
Անցկացման վայրը. «Դաբլ Թրի բայ Հիլթոն» (շուտով) հյուրանոց,
Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Երևան,
18:00 Հյուրասիրություն (նախուտեստներ)
20 նոյեմբերի, 2015թ., Վանաձոր, Լոռու մարզ
11:30-14:00 Կլոր սեղան քննարկում «Կանանց ձեռներեցությունը և զարգացման
հեռանկարները Հայաստանում» թեմայով
11:00-16:00 «Իմ հաջողակ բիզնեսը» ֆոտոմրցույթ և լուսանկարների
ցուցահանդես
21 նոյեմբերի, 2015թ., Լոռու մարզ
08:00-20:00 Փորձի փոխանակման այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի
անդամներին
22 նոյեմբերի, 2015թ., Կոտայքի մարզ
09:30-17:00 Փորձի փոխանակման այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներին
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն