Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ), կանանց ձեռներեցության զարգացման ռազմավարական մոտեցման շրջանակներում, կազմակերպում են քննարկում՝ նվիրված ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացման հեռանկարներին: Քննարկման կազմակերպմանը աջակցում են Եվրոպական Միությունը, Ասիական Զարգացման Բանկը և Միջազգային Ֆինանսական Կորպորացիա Համաշխարհային Բանկի Խումբը: Քննարկումը կազմակերպվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից :
Քննարկման նպատակն է՝ վերհանել կանանց ձեռներեցության զարգացման մարտահրավերները Հայաստանում, ուժեղացնել ցանցային կապը կին ձեռներեցների և տարբեր կազմակերպությունների միջև, ովքեր գործում են կանանց ձեռներեցության ոլորտում, բարձրացնել տարբեր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացված՝ կանանց ձեռներեցության քաղաքականության/ռազմավարության/ծրագրերի մասին իրազեկվածությունը:
Մասնակցության հաստատման համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ՝ 010/94 58 07 87 և գրել էլ. հասցեին՝ info@aywa.am .








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն