ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ժամանակակից եւ հայկական ավանդական թաղիքագործության դասընթաց ՀԵԿԱ-ում

08/02/2016
     
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն (ՀԵԿԱ) «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությանը հետ համագործակցությամբ կազմակերպում է ժամանակակից եւ հայկական ավանդական թաղիքագործության դասընթացներ:

Դասընթացները ներառում են երկու փուլ ( ըստ ընտրության)՝

1-ին Փուլ - Թաղիքագործության,մասնավորապես հայկական ավանդական թաղիքագործության վերաբերյալ տեսական եւ գործնական գիտելիքների մատուցում,ծանոթացում ժամանակակից հնարավորություններին՝տարբեր եղանակների եւ տեխնիկաների,ինչպես նաեւ կիրառական առարկաների պատրաստում,ստեղծագործական երեւակայության խթանում եւ այլն:

2- րդ Փուլ - Հայկական ավանդական թաղիքագործության եւ զարդանախշման տեխնիկաների ուսուցում,ծանոթացում ժամանակակից թաղիքագործության նորօրյա նվաճումներին եւ այլն:

Յուրաքանչյուր փուլ ընդգրկում է 8-10 հանդիպում՝ 2,5 -3- ական ժամով,օրերի եւ ժամերի ընտրությունը՝ ըստ պայմանավորվածության:

Մասնակցության վճարը՝20 000 դրամ, ամեն մի փուլի համար:Բուրդը,մյուս բոլոր նյութերն ու պարագաները տրամադրում ենք մենք: Ձեզ մնում է միայն ներկա գտնվել եւ մասնակից դառնալ հրաշքի «արարմանը», երբ սովորական բուրդը ձեր ձեռքերի մեջ «ծաղկում» է ու մարմնավորվում դառնալով վզնոց կամ ապարանջան,ծաղիկ կամ կենդանի,պայուսակ կամ գլխարկ:

Դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվել «Կենաց տուն» ՀԿ-ի շրջանակներում գործող «Ասրապ» թաղիքագործության ակումբ,մասնակցել վարպետության անվճար դասերին եւ այլ միջոցառումների՝ այդ թվում ցուցահանդեսների ՀՀ-ում եւ Եվրոպայում:
Դասընթացները վարում է ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը:
Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10 -ին ,ժամը 18.30 -ին,«ՀԵԿԱ»-յի գրասենյակում:

Հասցեն՝ Երեւան,Աբովյան փող.37,բն.9, ՎՏԲ բանկի շենք,2-րդ հարկ:
Մասնակցությունը ամրագրել հետեւյալ հեռախոսահամարով.
094/091-370214
Share |

Կարդացեք այս բաժնում