ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) տարեկան ժողով

01/02/2016
ՀԵԿԱ ԿՁՑ հարգելի անդամներ, 2016թ-ի ապրիլի 6-10-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կկայանա Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) համաշխարհային ժողովը:
Հայատանը FCEM-ում ներկայացնում է ՀԵԿԱ-ն, որը հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) լիիրավ անդամ: FCEM համաշխարհային ժողովին մասնակցելու նպատակով ՀԵԿԱ-ն ձևավորում է Կին ձեռներեցների ցանցի անդամների պատվիրակություն: Համաշխարհային ժողովի շրջանակներում կազմակերպվելու են բիզնես-բիզնես (B2B) հանդիպումներ, Էքսպո, մշակութային ծրագիր, ինչպես նաև հնարավորություն կլինի հանդիպելու հավանական գործընկերների հետ:

Մասնակիցներն իրենք են հոգում իրենց ծախսերը:

Մասնակցության հայտերը ներկայացնել ՀԵԿԱ գրասենյակ (հեռ. +374 10/94-58-07-87, էլ.փոստ info@aywa.am):

Հնարավորինս շուտ արձագանքողները (մինչև փետրվարի 5, 2016) կունենան ֆինանսական արտոնություններ::

Եթե կին գործարարը, տարբեր պատճառներով, չի կարող մասնակցել հանդիպմանը՝ ՀԵԿԱ-ն պատրաստ է քննարկել նաև կազմակերպության արտադրանքը ժողովին ներկայացնելու հնարավորությունը:
Share |

Կարդացեք այս բաժնում