ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հրավիրում է միասին նշելու Համաշխարհային ձեռներեցության շաբաթը Հայաստանում

10/11/2015
2015թ. նոյեմբերի 16-22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ) Հայաստանում կանցկացնեն Համաշխարհային ձեռներեցության հայաստանյան շաբաթը:
Համաշխարհային ձեռներեցության հայաստանյան շաբաթը կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:
Համաշխարհային ձեռներեցության հայաստանյան շաբաթի շրջանակներում իրականացվելու են տարբեր միջոցառումներ: Այդ թվում, նոյեմբերի 19-ին կնշվի Կանանց ձեռներեցության միջազգային օրը: Կանանց ձեռներեցության միջազգային օրը (womenseday.org) համաշխարհային շարժում է, որին մասնակցում է շուրջ 150 երկիր: Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում: 2015թ.-ից ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն հանդիսանում է Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:
Նոյեմբերի 16-22-ի ընթացքում ՀԵԿԱ-ն նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, դրանց թվում՝ դասընթացներ, քննարկումներ, փորձի փոխանակման այցեր, «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով ֆոտոմրցույթ:
ՀԵԿԱ-ն հրավիրում է իր գործընկերներին, անհատներին և կազմակերպություններին՝ միանալու Ձեռներեցության համաշխարհային շաբաթին և Կանանց ձեռներեցության միջազգային օրվան:
Ձեռներեցության համաշխարհային շաբաթին և Կանանց ձեռներեցության միջազգային օրվան միանալու համար գրել հասցեին կամ զանգահարել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա` (010/094) 58 07 87 :
Share |

Կարդացեք այս բաժնում