2015թ. նոյեմբերի 2-ից, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, նախատեսում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և շրջակա համայնքների կանանց համար իրականացնել ձեռներեցության դասընթացներ, որոնք նախատեսված են գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Լավագույն գործարար նախաձեռնությունները ՀԵԿԱ-ի կողմից կարժանան դրամաշնորհի: Դասընթացներն իրականացվելու են CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ ամիս է, որն իր մեջ ներառում է բուն դասընթացներ, անհատական խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում: Ձեռներեցության յուրաքանչյուր դասընթացի կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ, ովքեր կընտրվեն մրցութային սկզբունքով` հայտերի և հարցազրույցների հիման վրա: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ: Մասնակցության հայտաձևերը կարելի է ձեռք բերել ՀԵԿԱ-ից, Լոռու մարզպետարանից, համապատասխան համայնքապետարաններից, կամ ներբեռնել www.aywa.am և www.businesswoman.am էլ. կայքերից: Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. հասցեին`
, կամ փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:
Դասընթացներն անվճար են:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 58 07 87, (055) 00 41 35, (094) 00 41 37, (096) 00 41 36