Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գործընկեր ՎԶԵԲ-ը (EBRD) հրավիրում է մասնակցելու «Գործնական առաջնորդություն» վերապատրաստման քառօրյա դասընթացին: Այն տեղի կունենա նոյեմբերի 26-27-ին ու դեկտեմբերի 10-11-ին Երևանում: Եթե Դուք գործարար եք ու ցանկանում եք զարգացնել Ձեր առաջնորդության հմտություններն, այս վերապատրաստումը կօգնի Ձեզ:
Դասընթացը, որն անցկացվում է 2015 թ. Հայաստանում մեկնարկած «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում, Ձեզ կտա հնարավորություն օգտվելու ծրագրի մյուս բաղադրիչներից (հավելյալ տեղեկության համար այցելե՛ք http://www.ebrdwomeninbusiness.com):
«Գործնական առաջնորդություն» դասընթացն անդրադառնում է առաջնորդության գաղափարին ու հիմունքներին: Դասընթացի ժամանակ կսովորեք գործնականում կիրառել առաջնորդության հնարներ, որոնք կդառնան Ձեր բիզնեսի երկարաժամկետ հաջողության բանալին: Կծանոթանաք արդյունավետ առաջնորդության ու կին ղեկավար ունեցող ձեռնարկությունների կառավարման հիմնարար հմտություններին, ռեսուրսներին ու մեթոդներին: Քառօրյա դասընթացի ժամանակ Դուք կսովորեք`
• խթանել բիզնեսի առաջխաղացման մեջ կին առաջնորդների ու առաջնորդության դերի մասին իրազեկությունը
• հասկանալ առաջնորդության տարբեր հասկացություններն ու առանձնացնել առաջնորդության մարտահրավերները, որ հատուկ են կանանց
• սահմանել ու լավագույնս մշակել առաջնորդության Ձեր անձնական մոտեցումը
• զարգացնել անձնական ու գործնական նպատակները սահմանելու հմտություններ (տեսլականներ, տարեկան նպատակակետեր, ընթացիկ նպատակակետեր)
• կառուցել արդյունավետ հաղորդակցում Ձեր ձեռնարկությունում ու արտաքին շահառուների հետ, մասնավորապես առևտրային բանկերի հետ՝ հաղթահարելու ֆինանսավորման խոչընդոտները
• բարելավել բանակցելու հմտություններն ու ավելի արդյունավետ դիմագրավել միջմշակութային ու միջսեռային մարտահրավերներին
• հաջողությամբ կիրառել կապերի հաստատման մեթոդները
• արդյունավետ հաղորդակցվել գործընկերների ու շահառուների հետ սոցիալական մեդիայի միջոցով:
Վերապատրաստման դասընթացը մշակել է «APPLICATIO» վերապատրաստման ու կառավարման ընկերությունը (հավելյալ տեղեկության համար այցելե՛ք http://www.applicatio.com ):
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ