Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում Հայաստանում Նոյեմբերի 16-22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և Հայաստանի Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախաձեռնությամբ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Դրանց թվում նաև լուսանկարչական աշխատանքների մրցույթ` «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով:
ՀԵԿԱ-ն սիրով հրավիրում է ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին և ՀՀ Լոռու մարզի ձեռներեց կանանց՝ ներկայացնելու իրենց բիզնես գործունեությունը՝ նկարների տեսքով:
Մրցույթին ներկայացվող նկարները պետք է արտացոլեն կին ձեռներեցների գործունեությունը: Խրախուսվում է նկարների յուրովի մեկնաբանումը և ստեղծագործական մոտեցումը:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 2 տարբեր բիզնեսների լուսանկարներ:
Մրցույթի պահանջներն են.
1. Լուսանկարը պետք է արտացոլի ձեռներեցի գործունեությունը վերջին 1 տարվա ընթացքում:
2. Լուսանկարները պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (JPG ձևաչափով, նվազագույնը` 2000px ծավալով և HD որակի՝ տպագրության համար):
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել
էլեկտրոնային հասցեին` նշելով նաև մասնակցի անուն/ազգանունը, բիզնեսի անվանումը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։
Մրցութային լուսանկարները կտեղադրվեն ՀԵԿԱ-ի ֆեյսբուքյան էջում: Ամենաշատ հավանության արժանացած լուսանկարը կհամարվի հաղթող:
Մրցանակների կարժանան նաև հանձնաժողովի որոշմամբ առաջին 3 տեղերը գրաված մասնակիցները:
Լուսանկարչական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. նոյեմբերի 13-ը։
Մրցույթի ամփոփումը ցուցահանդեսի տեսքով կկայանա 2015թ. նոյեմբերի 20-ին, Վանաձորում:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ (010)/(094) 58 07 87 հեռախոսահամարներով: