ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"Սառցե թագավորություն" ներկայացում

30/11/2015
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ "Ինդիգո փրոդաքշնը" և "Էպսիդոն"թատերախումբը համատեղ բեմադրում են գեղեցիկ երաժշտական ներկայացում երեխաների և նրանց ծնողների համար: Ընդամենը երկու ներկայացում Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմին:

Պարգևեք անմոռանալի տպավորություններ Ձեր փոքրիկին դեկտեմբերի 19ին երեկոյան ժամը 17:00 կամ 19:00:

Տոմսեր կարող եք ձեռք բերել "Ինդիգո" մանկական ակումբից, tomsarkgh.am toms.am կայքերից, ինչպես նաև նշված թատրոնի տոմսարկղից:

Կից կարող եք տեսնել "Սառցե թագավորություն" ներկայացման մանրամասները, ինչպես նաև դահլիճի հատակագիծը (պարտեր`3000դրամ, ամֆիթատրոն` 2000դրամ, առաջին բալկոն`1500դրամ, երկրորդ բալկոն`1000դրամ):

Ի դեպ, երեխաներին սպասվում է անակնկալ Ձմեռ Պապի տեսքով

Սիրով և անհամբեր սպասում ենք....

"Ինդիգո" մանկական ակումբ
Երևան, Բաղրամյան 2, #32
091 34 21 34, 011 977 977
http://www.indigokids.am/
https://www.facebook.com/indigokidsarm
Share |

Կարդացեք այս բաժնում