ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

04/02/2016
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և Կին ձեռներեցների ցանցը (ԿՁՑ) կազմակերպում են ֆինանսական դասընթացներ: Դասընթացները նախատեսված են գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան համալրել իրենց գիտելիքները և տեղեկատվություն ստանալ հաշվապահական և հարկային հաշվառման, քաղաքացիական և աշխատանքային իրավունքի ոլորտներից:
Դասընթացներին կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ: Մասնակցության հայտաձևերը կարելի է ձեռք բերել ՀԵԿԱ-ից կամ ներբեռնել ստորև:
Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. հասցեին` կամ փոխանցել մարզային պատասխանատուին:
Դասընթացները տեղի կունենա Լոռու մարզում՝ Վանաձորում և Ախթալայում:
Դասընթացներն անվճար են:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 58 07 87, (055) 10 92 47


Մասնակցության հայտի ձև՝
Share |

Կարդացեք այս բաժնում