Բիզնեսի հաջողության բանաձևը.
Դժվարությունները հաղթահարելու համար են
«Կառա և Կարեն» ՍՊԸ-ն հիմնադրել եմ 1999-2000թթ-ին: Այն ժամանակ Հայատանում գրեթե չկային բիզնեսներ, որոնք հիմնել և ղեկավարում էին կանայք: Ինձ համար դժվար էր. խորհրդատվական կազմակերպություններ չկային, և տեղեկատվությունը իրավական ոլորտում թերի էր: Ըստ իս, այդ տարիներին գործարարները պետք է ունենային ամուր կամք` տնտեսական գործունեություն ծավալելու համար: Ես ուսումնասիրեցի Լոռու մարզի շուկան և հասկացա, որ կարիք ունենք «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրության, և որոշեցի այն ձեռնարկել: Առաջին մի քանի տարին գրեթե անօգուտ աշխատանք էր: Սակայն ես հավատում էի իմ գործին, որն էլ ինձ օգնեց հաջողության հասնել: Հանդիպել եմ մեծ դժվարությունների ֆինանսական և իրավական խնդիրների լուծման հարցում: Բայց տարիների ընթացքում ձեռք եմ բերել համապատասխան գիտելիքներ, որոնք ինձ դարձրել են ավելի վստահ և ուժեղ:
Հետո որոշեցի ընդլայնել իմ բիզնեսը, և այս հարցում ինձ օգնեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: 2015թ. մասնակցել եմ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բիզնես դասընթացներին, որը ֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից: Դասընթացների ավարտին ներկայացրել եմ կարագի արտադրության ծրագիրը, որը հավանության է արժանացել և ֆինանսավորվել:
Այժմ արտադրությունը իրացվում է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում և Երևանում: Համագործակցությունը ՀԵԿԱ-ի հետ տվել է իր դրական արդյունքը: Հաստատել եմ նոր կապեր, գտել նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, մասնակցել եմ մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացների, որոնք նույնպես նպաստել են իմ բիզնեսի կայացմանը:
Կին գործարարն այսօր չպետք է խուսափի խնդիրներից ու դժվարություններից, քանի որ դրանք հաղթահարելու համար են:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն