ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Լուիզա Նալբանդյան

     
Բիզնեսի հաջողության բանաձևը.
Համառություն , ձգտում, եռանդ և աշխատասիրություն

Ես Վանաձոր քաղաքում արտադրում եմ բոված ընդեղեն: Առաջին փորձերն արել եմ ուսանողության տարիներին` պատրաստում էի աղով բոված գետնանուշ ընտանիքիս անդամների և ընկերներիս համար: Նրանց կողմից հավանության արժանանալուց հետո սկսեցի պատրաստել և վաճառել մի քանի խանութներում: Ամուսնությունից հետո ամուսնուս աջակցությամբ իմ կողմից պատրաստված արտադրանքը ներկայացված էր Վանաձորի բոլոր վաճառակետերում:
2012 թվականի մայիսից սկսեցի արտադրել բոլորովին նոր արտադրատեսակ՝ բոված գետնանուշ աղով և պղպեղով, որը նորույթ էր հայաստանյան շուկայում: Տեսականին ներկայացվում էր «NUT»ապրանքանիշով: Վաճառակետերում աստիճանաբար հետաքրքրություն էր առաջանում մեր արտադրանքների հանդեպ:
Մասնակցելով Եվրամիության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիացիայի կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի բիզնես դասընթացներին, արժանացել եմ դրամաշնորհի բիզնեսը ընդլայնելու և գործունեությունը արտասահմանյան շուկայում ներկայացնելու համար: Ծրագրի աջակցությամբ ձեռք եմ բերել նոր սարքավորումներ, որոնց միջոցով ստեղծվել են նոր աշխատատեղեր: Այս ծրագրի շնորհիվ Վանաձորի ևս մի քանի կին ունեցավ աշխատանք, իսկ սպառողը ստացավ համեղ և որակյալ արտադրանք:
Ինչպես իմ փորձն է ցույց տալիս, շատերը չեն հավատում իրենց ուժերին, շուտ են հիասթափվում իրենց նախաձեռնություններից, իսկ հաջողության հասնելու համար պետք է սիրել գործը, նվիրվել, ունենալ համառություն, ձգտում:
Share |