ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Անուշ Մանուկյան

   
Բիզնեսի հաջողության բանաձևը.
Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է պայքարել

Բիզնեսում հաջողություն գրանցեցի միայն իմ պայքարելու շնորհիվ: Իմ կյանքի փորձը ցույց է տվել, որ ցանկացած հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ նպատակ և ճիշտ ուրվագծված ճանապարհներ: Այդ ճանապարհն անցնելիս պետք է ուժեղ լինել, ձգտել ավելիին և երբեք չկոտրվել:
Մեր համայնքի բնակիչները զբաղվում են թռչնապահությամբ` այսպիսով ապահովելով իրենց հանապազօրյա հացը: Նրանցից շատերը վաճառում են հավկիթներ կամ թռչնի միս: Բայց, ես որոշեցի ավելի լուրջ զբաղվել թռչնարտադրությամբ և միևնույն ժամանակ նպաստել համայնքի բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը: Իմ նպատակն էր հիմնել ինկուբատորային տնտեսություն:
Պատահել է՝ նույնիսկ չեմ հասցրել սնվել, որովհետև հոգացել եմ ընտանիքիս հոգսերը, ապահովել եմ մեր համայնքի եկեղեցու մաքրությունը, զբաղվել եմ անասնապահությամբ և այսքանի հետ մեկտեղ հասցրել եմ մասնակցել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ձեռներեցության դասընթացներին: Շատ եմ կարևորում նաև Եվրամիության և ՀԵԿԱ-ի համագործակցությունը, որի արդյունքում շատ կանայք զբաղվում են ձեռներեցությամբ՝ դրանով նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ցանկացած հաղթանակի հասնում ենք զոհողության արդյունքում: Գիտեմ` հետագայում էլ մեծ դժվարությունների եմ հանդիպելու, սակայն երբեք չեմ հուսահատվելու: Իմ ձեռքբերումներով լավ օրինակ եմ հանդիսանալու շատ կին ձեռներեցների համար: Աստված օրհնի Ձեր այս մեծ գործունեությունը: Այն շատերին է օգնում:
Share |