ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Անժելա Մկրտչյան

Բիզնեսի հաջողության բանաձևը.
Համբերություն ու կամքի զորություն

Հայաստանում հացի արտադրությունը բավականին զարգացած բիզնես է, ավելին այն նույնիսկ համարվում է բիզնեսի ամենից կայուն ոլորտներից մեկը: Անկեղծ ասած, շատ դժվար է այս ոլորտում որևէ նորարար գաղափար առաջ տանել, քանի որ վերջինս բավականին հագեցած ոլորտ է: Նույնիսկ շատ մասնագետների պնդմամբ այս ոլորտ մուտք գործելն անիմաստ է: Սակայն ես որոշեցի անել այն, ինչ վաղուց երազում էի:
Իմ բիզնեսը կտավատի ալյուրով հացի արտադրությունն է: Կտավատի ալյուրից հաց թխելու տեխնոլոգիաների կիրառությունը դեռ բավարար չէ հաջողակ բիզնես սկսելու համար: Հարկավոր է նաև զարգացնել բիզնես հմտություններն ու ընդլայնել գիտելիքները: Իմ երազանքն իրականացավ, երբ մասնակցեցի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրին: Վերջինիս շրջանակներում մասնակցել եմ մի շարք դասընթացների և ձեռքբերել անհրաժեշտ գիտելիքներ: Բացի այդ, մասնակցել եմ ծրագրի բիզնես դասընթացներին, մշակել եմ բիզնես ծրագիր և ներկայացրել հանձնաժողովին: Հավանության արժանանալուց հետո` արժանացել եմ դրամաշնորհի, ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, և այժմ կտավատի ալյուրից հացի արտադրության գաղափարը գործող բիզնես է: Բիզնեսի ստեղծումը ոչ միայն նպաստել է իմ ընտանիքի սոցիալական վիճակի բարելավմանը, այլև ինչ-որ չափով մեղմել համայնքում առկա խնդիրները: Իմ բիզնեսի շնորհիվ բնակիչները սպառում են էկոլոգիապես մաքուր, բարձր որակի, կտավատի ալյուրից պատրաստված առողջարար հաց:
Հույս ունեմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հասնել է՛լ ավելի մեծ հաջողությունների և իրականացնել բոլոր նպատակներս:
Share |