ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Լենա Մարտիրոսյան

   
Բիզնեսի հաջողության բանաձևը.
Ճիշտ կազմակերպել օրը և արդյունավետ օգտագործել ժամանակը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոռու մարզում բավականին զարգացած է անասնապահությունը և մարզում ունենք կաթնամթերքների որոշ տեսակների զարգացած արտադրություն, որոշեցի զարկ տալ նաև կաթամթերքի արտադրության այս տեսակին, որը մարզում այնքան էլ զարգացած չէ: Ուսումնասիրելով երկրի տարածքում կաթնամթերքի արտադրության քանակները և համեմատելով մեր մարզում դրանց ծավալներին՝ հասկացա, որ պետք է ստեղծեմ և զբաղվեմ թանի արտադրությամբ: Պանրի արտադրության բանագավառում մարզը առաջնային տեղում է գտնվում, իսկ թանի բնագավառում բավականին զիջում է, իսկ պահանջարկը մեծ է: Շուկայում առկա թանի մեծ մասը որակի առումով ցածր է: Հիմք ընդունելով այս հանագամանքը և ունենալով մեծ ցանկություն սկսել սեփական բիզնես՝ մասնակեցեցի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Եվրոպական միության կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրին:
Մեկ ամիս շարունակ ծանոթացա բիզնեսի ստեղծման, իրականացման և ճիշտ վարման բոլոր գործիքներին, կազմեցի բիզնես պլան, որը հավանության արժանացավ և շահեցի դրամաշնորհ: Այս հանգամանքը մեծ ուժ տվեց ինձ՝ սկսածն ավատին հասցնելու համար:
Այժմ դրամաշնորհի շնորհիվ ես սկսել եմ իմ սեփական բիզնեսը: Իմ կողմից առաջարկվող կաթնամթերքի տեսականիներից մի մասը ներկա պահին չկա հայաստանյան շուկայում, այն նորարարություն է: Շուկայում առաջարկում եմ կաթնամթերքի մեծ պարունակություն ունեցող, անարատ կաթից պատրաստված, լիմոնի համով և գազավորված թան:
Գործընկերներից առաջինը եղավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, որը պարբերաբար հնարավորություն է տալիս մասնակցելու բարեգործական տոնավաճառների, ներկայացնելու արտադրանքը հայ սպառողին և ձեռք բերեուլ նոր գործընկերներ:
ՀԵԿԱ-ն պարբերաբար իրականացնում է տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ՝ կին ձեռներեցների համար, ովքեր գործունեություն են ծավալում բիզնեսի տարբեր ոլորտներում: Բիզնես դասընթացների և մասնագիտական մի շարք այլ դասընթացների արդյունքում արդեն ունեմ բիզնեսի առաջիկա տարվա զարգացման տեսլականը, բիզնեսի կազմակերպման և կառավարման հիմքային գիտելիքներ, սովորել եմ պարբերաբար շուկայի ուսումնասիրություն կատարել, որը ֆինանսական ներդրում ունենալուց առավել է ինձ համար:
Այն կանայք, ովքեր ունեն որևէ գաղափար, խորհուրդ եմ տալիս դրա իրականացման համար չնստել ու երազել, այլ պետք է այն դարձնել նպատակ և իրականացնել: Կոչ եմ անում գնալ երազանքների հետևից: Դրանք իրականություն դառնալու սովորություն ունեն:
Share |