ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայարփի Կիրակոսյան

   
Բիզնեսի հաջողության բանաձևը.
Կոտրել կարծրատիպերը և հասնել հաջողության

Իմ հաջողությունների շարքը սկսվեց այն պահից, երբ մասնակցեցի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Տաշիրում կազմակերպված բիզնես դասընթացներին, որի շնորհիվ հիմնեցի իմ կիսաֆաբրիկատների արտադրությունը:
Դեռևս վաղնջական ժամանակներից հայ կինը համարվել է առաքինության, հոգատարության, բարության խորհրդանիշ: Նա իր ուսերին կրել և կրում է բազմաթիվ դժվարություններ: Ես համոզված էի, որ հայ կինը ունակ է կատարելու ցանկացած աշխատանք և զբաղվել նույնիսկ տղամարդկանց մենաշնորհը համարվող ձեռներեցությամբ: Բայց, որ ես նույնպես կարող եմ զբաղվել ձեռներեցությամբ, ինձ համար բացահայտում էր: Դասընթացը իմ, իմ ուժերի ու գիտելիքների նկատմամաբ վստահություն առաջացրեց, ստիպեց ինձ ռիսկի դիմել, կոտրել կարծրատիպերը և ունենալ հաջողություն: Այժմ ես կարող եմ վստահ ասել, որ հաջողությունը շոշափելի արժեք է: Ու այն ունենալու համար պետք են այնպիսի կազմակերպություններ,ինչպիսին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիացիան է, նման մարդիկ, ովքեր ուղղորդում և աջակցում են ինձ նման սկսնակ կին ձեռներեցներին: Շատ կարևոր է, երբ զգում ես կողքիդ նման ուժեղ և հավատարիմ մարդկանց ներկայությունը: Այն լրացուցիչ էներգիա է տալիս, ինձ՝ սկսնակիս, մղում հասնելու ավելի լուրջ հաջողությունների և հաստատ քայլելու ձեռներեցության՝ ինձ համար նոր բացված ճանապարհով:
Share |