ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Դեբեդ գետն ընդունեց ռաֆթինգի սիրահարների առաջին խմբերին (ֆոտոշարք)

27/06/2018
Երեկ մեկնարկեցին ռաֆթինգի կանոնավոր տուրերը Դեբեդ գետում, որով էքստրիմի սիրահարների համար մի նոր ուղի բացվեց Հայաստանում: Մասնագետները Դեբեդի հոսքը համարում են միջին բարդության, ինչը հնարավորություն է տալիս այստեղ կազմակերպել ոչ միայն սիրողական տուրեր, այլեւ՝ պրոֆեսիոնալների միջազգային մրցումներ: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ եւ «ՆՈՒՌԻԿ Թրավելի» հիմնադիր Լիլիթ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լոռու մարզը իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ եւ ավանդույթներով ներգնա եւ ընդհանրապես զբոսաշրջության ամենաբազմազան ուղղությունները զարգացնելու չօգտագործված ահռելի հնարավորություններ ունի: Էքստրեմալ տուրիզմի այս ձեւի մեկնարկը այդ ամենի միայն սկիզբն է: Մենք ապահովված ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող լավագույն գույքով, իսկ մեր հրահանգիչները որակավորվել են արտասահմանում:
Ռաֆթինգով զբաղվելու ցանկություն հայտնողներ արդեն կան: Դրա համար պետք է մտնել rafting.am-ի մեր ֆեյսբուքյան էջը, որտեղ նշված են նաեւ կոնտակտային հեռախոսահամարները եւ հայտ ներկայացնեն: Մեր աշխատակիցները կպատասխանեն նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, կտան անհրաժեշտ պարզաբանումներ եւ կպայմանավորվեն օրը: Իսկ արդեն տեղում հրահանգիչները կծանոթացնեն անվտանգության առաջին անհրաժեշտ կանոններին ու էքստրիմի սիրահար խմբերի հետ միասին կգնան ալիքները սանձելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Share |

Կարդացեք այս բաժնում