ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում Հայկավանի կանանց խորհուրդը, որը բաղկացած է 5 անդամից, իմ նախաձեռնությամբ մասնակցեց սոցիալական ձեռնարկություն հիմնելու բիզնես դասընթացին:
Ըստ համայնքի կանանց՝ համայնքում առկա խնդիրները շատ էին, գաղափարները՝ ևս: Եվ եռօրյա դասընթացի արդյունքում մեր կանանց խորհուրդը որոշեց հիմնել ջերմոցային տնտեսություն, որը կլուծեր համայնքի կանանց զբաղվածության խնդիրը:
Նոր սերնդին փորձն ու գիտելիքները փոխանցելու ցանկությունը ստիպեց խորհրդի անդամներին աշխատանքներում ներգրավել նաև Հայկավան համայնքի այլ կանանց և դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, ովքեր սովորում են ջերմատանը՝ ինչպես մշակել ջերմոցային բույսեր, ինչպես փոքրիկ հողակտորները վերածել բիզնես տարածքի, ինչպես տարվա բոլոր եղանակներին ստանալ եկամուտ և լուծել ընտանիքների զբաղվածության խնդիրը։
Լուծվեց նաև խորհրդի անդամների ընտանիքների զբաղվածության խնդիրը: Նրանք արդեն կարողանում են ավելի արդյունավետ օգտագործել հողամասը։ Սյս տարվա ընթացքում երկրորդ բերքահավաքն ենք իրականացրել, բերքն իրացվում է Հայկավանի շուկայում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն