Արարատի մարզի Սուրենավան համայնքը 65 տարեկան է: Համայնքը գտնվում է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա, ճամփեզրին և մինչև օրս,երբևէ կանգառ չէր ունեցել:
Ես՝ Մանե Շահվերդյանս, տարբեր տարիների ընթացքում մասնակցել եմ ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի: Տեղեկանալով ծրագրի մասին, որոշեցի հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը սոցիալական մեծ ազդեցություն կունենար համայնքի համար. կառուցել կանգառ գյուղում՝միջպետական ճանապարհի վրա:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շնորհիվ Սուրենավան համայնքն այժմ ունի ավտոբուսի կանգառ:
Կանգառի տեղադրումը մեծ նշանակություն ունեցավ համայնքի համար: Այս գործում իր ներդրումն է ունեցել նաև Սուրենավանի համայնքապետարանը:
Մարդիկ անձրևից ու արևից պաշտպանվելու համար այլևս չեն կանգնում խանութի ցուցափեղկերի կամ ծառ ու թփի տակ: Կանգնում են իրենց համայնքի կանգառում և սպասում իրենց ավտոբուսին:
Կա ևս մեկ ուրախալի փաստ: Սուրենավանից Երևան մեկնող ընդամենը մեկ ավտոբուս կա, այն էլ օրվա մեջ միայն մեկ անգամ:
Այժմ կանգառի շնորհիվ այստեղ կանգնում են այն բոլոր երթուղային մեքենաները, որոնք ունեն ազատ տեղ և տեղափոխում են կանգառում սպասող ուղևորներին: