ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն հրավիրում է դասընթացավար-փորձագետների TEAWAY ծրագրի համար:

01/06/2020
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հայտարարում է մրցույթ՝ ներգրավելու դասընթացավարի կամ դասընթացավարների թիմի, ծրագրի շահառուների համար կարողությունների զարգացման դասընթացների վարման նպատակով:

Ծրագիր՝ “Զարգացնել թեյի արտադրությունը որպես Սևծովյան ավազանի տարածքի շարժիչ ուժ” (TEAWAY)
Վայրը՝ Երևան, Հայաստան
Սկիզբը՝ հուլիս

Ծրագրի մասին:
Ծրագրի նպատակը: TEAWAY ծրագիրն ուղղված է մշակութային կապերի ամրապնդմանը և դրանց հետ կապված հնարավորությունների ընդլայնմանը՝ թեյի կողմից տրամադրվող տնտեսական աճի ներուժի ավելի լավ օգտագործման համար:
Ռազմավարական ուղղվածությունը: TEAWAY ծրագիրը կենտրոնանում է Սևծովյան ավազանի երկրների գյուղատնտեսության շատ կոնկրետ տարրի վրա, որը թեյի աճեցման/արտադրության և վաճառքի մեջ է: Սա նշանակում է, որ նախագծի ընդհանուր նպատակն է խթանել և ցույց տալ տեղական և տարածաշրջանային թեյի արտադրանքըև դրանց ընթացակարգերը նոր շուկայական հնարավորություններ ստեղծելու համար: Գյուղատնտեսությունը Սևծովյան ավազանի ազգային տնտեսությունների էական կամ հիմնական բաղադրիչն է: Սա նշանակում է, որ այս ոլորտը ապահովում է արտահանման և զբաղվածության զգալի մասը: Ծրագիրը թեյը դիտարկում է որպես գյուղատնտեսական արտադրանք, որը պետք է լինի Սևծովյան ավազանի երկրների միջև վաճառվող հիմնական ապրանքներից մեկը:

Դասընթացի նպատակը
TEAWAY ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացներն առաջին հերթին ուղղված են այն խնդիրների վերացմանը, որոնց բախվում են թեյ արտադրող ընկերությունները, կազմակերպությունները հավաքից մինչև շուկաներ հասցնելու ժամանակահատվածը: Այդ ոլորտում դասընթացը թույլ կտա վերացնել այդ ոլորտում առկա թերությունները և օգուտ կբերի արտադրողներին և ընկերություններին: Այն նաև կապահովի քաղաքացիներին իրազեկվածությունը որակյալ արտադրանքի օգտագործման վերաբերյալ: Բացի այդ, թեյի արտադրության գործընթացներում աշխատող մարդկանց վերապատրաստումը կբարձրացնի բրենդի տարածաշրջանային և ազգային արժեքը:

Մեթոդաբանությունը և թեմաները
Դասընթացները կկազմակերպվեն օնլայն կամ օֆլայն՝ կախված իրավիճակից։ Դասընթացը պետք է հնարավորություն ընձեռի կատարելու անհատական կամ խմբային գործնական առաջադրանքներ, որպեսզի մասնակիցները կարողանան իրական օրինակների հիման վրա հասկանալ թեմաները:
Դասընթացը պետք է բաղկացած լինի ստորև գրված թեմաներից՝
1. Արդյունավետ հաղորդակցում
2. Մարկետինգ
3. Էլեկտրոնային առևտուր
4. Արտադրության կառավարում
5. Արտահանում:

Տևողությունը՝ 3 ամիս:

Դիմելու գործընթացը և անհրաժեշտ փաստաթթերը

Այս հնարավորությանը դիմելու համար նախապատրաստեք և ուղարկեք հետևյալ փաստաթղթերը՝
1. Նախկինում դասընթացավարի կամ կազմակերպության կողմից իրականացրած օնլայն և օֆլայն դասընթացների նկարագրություն,
2. Դասընթացի առաջարկվող մոդուլ,
3. Դասընթացավարների ինքնակենսագրական- CV,
4. Ակնկալվող վճարման չափը:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի:

Հետաքրքրե՞ց
Դիմե՛ք մինչև հունիսի 30-ը՝ ուղարկելով վերոնշյալ փաստաթղթերի փաթեթեը: Կիստա ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Դիմելու համար փաթեթն ուղարկեք , CC: էլ-հասցեներին, թեմա բաժնում գրելով “BSB-541, Expert-Capacity Building trainer”: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել գրելով mariam.poghosyan@aywa.am էլ-հասցեին, զանգահարելով՝ +37499580787 կամ կապվեք՝ https://www.facebook.com/AywaNgo1/.
Share |

Կարդացեք այս բաժնում