ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

21/12/2020
Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիայի ծրագրին:

Ծրագրին կարող են դիմել այն կանանց ընկերությունները, ովքեր զբաղվում են ձեռներեցությամբ (1) գյուղատնտեսության, (2) բարձր տեխնոլոգիական և (3) արտադրական (օր․՝ թեթև սննդի) ոլորտներում ավելի քան 2 տարի գործող` կին ձեռներեցների կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունները:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել ընկերություններում ներգրավված կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում։

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին` ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝
● Մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ,
● Բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, անհատական (one-on-one) և մենթորների հետ հանդիպումներով։

Աքսելերացիոն ծրագրի տևողությունը 10 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձևաչափով։ Ծրագիրը կներառի նաև բաց դռների օրերի բաղադրիչ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կառույցներ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ։

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործընկերությամբ։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Ծրագիրն առաջնահերթ խրախուսում է այն կին ձեռներեցների և գործող ընկերությունների մասնակցությունը, ովքեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ են։

Բոլոր հետաքրքրված և պահանջներին բավարարող կանանց հրավիրում ենք դիմելու ծրագրին մինչև 2021 թվականի հունվարի 13-ը, ժամը 23:59, հետևյալ հղմամբ հայտաձևը` «Կանանց տեխնոլոգիական հմտությունների ընդլայնումն ու զարգացումը գյուղատնտեսության և արտադրության ոլորտում» ծրագիր։
Share |

Կարդացեք այս բաժնում