ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երազանքների բարի փերին…

04/05/2009
Երեխաներն ունեն հավասար կրթության իրավունք...

Սահմանափակ կարողություններով մոտ 10.000 երեխաներ Հայաստանում աստիճանաբար կներառվեն հանրակրթական դպրոցներում: Նրանք առանձնահատուկ ուշադրության, բայց և հավասար կրթության իրավունք ունեն:

Ներառական կրթության գործընթացը հանրապետությունում շարունակվելու է մինչև 2015 թվականը, այս պահի դրությամբ իսկ Տավուշի մարզը համարվում է առավել "ծածկվածը", այսինքն` հատուկ կարիք ունեցող երեխաները իրենց կրթությունը սկսում կամ շարունակում են բավարար քանակով հանրակրթական դպրոցներում: Նշենք, որ նրանց կրթում են անհատական ուսուցման ծրագրով:

Լոռին, հատկապես նրա հյուսիսային մասը, ևս կարիք ունի նման դպրոցների: Այս մարզում էկոլոգիական խնդիրների պատճառով գրանցվում են մանկական մահացության և հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշները:

2008 թ. օգոստոս-2009 թ. մարտ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և ՀյուսիսայինԻռլանդիայի Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ իրականացրեց "Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ կարողություններով երեխաների համար" ծրագիրը , որի արդյունքում Ալավերդու թիվ 1 հանրակրթական դպրոցները ամբողջությամբ վերապատրաստվել են` սեպտեմբերից ընդունելու համար առողջական խնդիրներ ունեցող 10-15 երեխաների: Դպրոցների ընտրությունը և գնահատումը իրականացվել է 20 չափորոշիչ պարունակող նախագծի միջոցով, հաշվի են առնվել դպրոցի աշխատակազմը, տեղանքը, այլ գործոններ: Այս դպրոցներում արդեն իսկ սովորում են նման երեխաներ:

Միայն իր խաղալիքներով խաղացող Վեներան 2-3 ամիս անց արդեն երգում ու արտասանում էր բոկլորի հետ, մասնակցում դպրոցի միջոցառումներին: Իհարկե, դասվար Անահիտ Դավթյանի շնորհիվ, ով իր ողջ ազատ ժամերը նրան է նվիրում և նույնիսկ տուն է տանում աղջնակին: Հյուրերի համար "Երազանքների բարի փերի" երգող Վեներան մեկն է այն երեխաներից ովքեր նման ուշադրության շնորհիվ ներառվում են հանրակրթական դպրոց և բոլորին հավասար կստանան ավարտական վկայականներ:

8-ամյա Լիլիթի մայրը ևս ոգևորված է ներառական դպրոցում իր աղջկան կրթության տալու հնարավորությունից: Նրա նման շատ ծնողներ, ինչպես նաև աշակերտները և նշված դպրոցի բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են: Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները շաբաթական 2 այց են կատարում դպրոց` ստուգելու և գնահատելու դրանք: Արդյունքում այս 2 դպրոցները կրթության նախարարության կողմից կճանաչվեն ներառական կրթություն իրականացնող դպրոցներ, այժմ դրանք թեկնածու դպրոցների ցանկում են:

"Մենք մի քիչ կաշկանդվում էինք: Բայց հիմա ես պատրաստ եմ համոզել իմ շրջապատին. որ մենք միայն ֆիզիկական առումով ենք տարբերվում, բայց ոչ հոգեբանորեն"…"Շատ հաճախ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները մեկուսանում են աշխարհից մեր պատճառով: Մեր խոսքը վիրավորել է նրանց"…Ներառական կրթության հիմնադրույթները աշակերտները փոխանցում են իրար, սովորեցնում են իրար և այժմ պատրաստ են դիմավորելու իրենց հասակակիցներին: Սարահարթի մանկապարտեզից 11 երեխաներ Ալավերդու դպրոցում դասարան են հաճախելու:

Որո՞նք են ներառական կրթության գործընթացում ծագող խնդիրները…

Դրանք սոցիալական են նախ և առաջ. ֆիզիկական հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներ են, դպրոց ընդունվելուց առաջ երեխաները պետք է համապատասխան հանձնաժողովի դրական գնահատականին արժանանան:Սակայն դրա համար նրանք պետք է մայրաքաղաք գան, որովհետև հանձնաժողովը գործում է Երևանում: Նման երեխաները հիմնականում պատկանում են սոցիալապես անապահով խավին, բուժման կարիք ունեն ինչն արդեն հանրակրթական դպրոցի գործառույթներից դուրս է:

Այստեղ արդեն երեխաները կարիք ունեն համայնքի աջակցությանը:

Հաջորդ խնդիրը հոգեբանական է. առողջ երեխայի ծնողը դժգոհում է, որ իր երեխան պետք է սովորի խնդիրներ ունեցող երեխայի կողքին: Ըստ Ախթալյանի դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանի` ներառական կրթության գաղափարը շատ ավելի հեշտությամբ է ընկալում սահմանփակ կարողություն ունեցող երեխայի ծնողը:

Երեկ այս դպրոցներ էին այցելել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյը, ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանը և այլ հյուրեր: Այցը դպրոցներում փոքր քննարկումներ անցկացնելու նպատակն ուներ, ինչպես նաև նախօրոք կազմակերպված նկարչական մրցույթից դեսպանը ընտրեց մի քանի մանկական նկարներ, որոնք պաստառներ կդառնան և կտարածվեն այլ դպրոցներում:

"Անելիքներ շատ կան… ամեն ինչ սկսվում է գործնական վերաբերմունքից: Ես ուզում եմ հետևել և տեսնել այս դպրոցների հաջողությունը", - նշեց դեսպանը:

Լիլիթ Ասատրյանը ծրագիրը գնահատում է հաջողված, այն լինելու է շարունակական:

Լոռի-Երևան
Share |

Կարդացեք այս բաժնում