ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Լիլիթ Դանիելյան

1976 ծնվել է Երևանում

1994 ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը

1997 - 2001 աշխատել է Հայաստանի Երգի Պետական Թատրոնում` որպես մեներգչուհի

2001 ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը

2003 հիմնել և ղեկավարում է "Տնակ" մանկական երաժշտական թատրոնը

2005 լույս է տեսել Լ. Դանիելյանի "Նայիր կնոջը" բանաստեղծությունների առաջին ժողովածուն

2005 լույս է տեսել "Լա-լա-լա" մանկական երգերի առաջին ձայներիզը

2006 լույս է տեսել "Լա-լա-լա" մանկական երգերի երկրորդ ձայներիզը

2007 լույս է տեսել երգերի ժողովածու` Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա

2008 "Շանթ" հեռուստատեսությամբ հեռարձակվում է նրա հեղինակած "Աստղիկ" մանկական երաժշտական նախագիծը: Միաժամանակ հանդիսանում է նախագծի պրոդյուսեր և երաժշտական պրոդյուսեր:

Լիլիթ Դանիելյանը հեղինակ է նաև "Շունն ու կատուն", "Մի կաթիլ մեղրը", "Թե ինչպես գույները տոն նկարեցին" մանկական մյուզիքլների: Վերջինս բազմիցս, իր իսկ բեմադրությամբ, ներկայացվել է "Տնակ" թատրոնի կողմից:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Share |