ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը"

19/11/2009
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարոււմ է 2010թ. "Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը" (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ): Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձման վերջնաժամկետն է` 2009թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի, ժամը 17:00:

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչև հայցադիմումի լրացնելը ծանոթացեք հայցադիմումի լրացման հրահանգներին.


Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել և լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը (տես առաջին և երկրորդ բաժինները) կամ օգտվել կից ուղարկված հայցադիմումի փաթեթից: Հայցադիմումի ամբողջական փաթեթը երեք օրինակով պետք է ներկայացնեք ք. Երևան, Զարոբյան 32 հասցեում գտնվող Այռեքսի հայաստանյան գրասենյակ (կամ Այռեքսի այլ գրասենյակներ) մինչև դեկտեմբերի 7-ը, երկուշաբթի, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):


Հայցադիմումի վերաբերյալ հարցերն ուղղեք էլեկտրոնային փոստին:

Այռեքսի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է "Տեղեկատվական սեմինարներ" Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի հնարավոր դիմորդների համար` ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար.

Հինգշաբթի, նոյեմբերի 19, 2009թ., 11:00
Կիրակի, նոյեմբերի 22, 2009թ., 14:00
Երեքշաբթի, նոյեմբերի 24, 2009թ., 16:00
Հինգշաբթի, նոյեմբերի 26, 2009թ., 11:00

Սեմինարին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել էլ. փոստին` վերնագրում նշելով "Տեղեկատվական սեմինար", իսկ նամակի բովանդակության մեջ ՊԵՏՔ է նշել` Ձեր անուն-ազգանունը և տեղեկատվական սեմինարի օրն ու ժամը: Տեղեկատվական սեմինարները տեղի կունենան Այռեքսի հայաստանյան գրասենյակի (ք. Երևան, Զարոբյան 32) Հանդիպումների դահլիճում: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐ ՀԱՍՑԵԻՆ)

Այռեքսի հայաստանյան գրասենյակը դիմորդներին նաև խորհուրդ է տալիս մասնակցել "Հայցադիմումի խմբային քննարկումներ" թեմայով սեմինարներից մեկին, որոնց օրերն ու ժամերը նշված են ստորև: Դուք կարող եք նաև գրանցվել անհատական խորհրդակցության համար, որի ժամանակ Այռեքսի աշխատակազմը կարող է դիտարկել Ձեր կողմից լրացված հայցադիմումի ամբողջականությունը և ճշգրտությունը:

Երեքշաբթի, նոյեմբերի 24, 2009թ. 17:00
Հինգշաբթի, նոյեմբերի 26, 2009թ. 12:00
Երկուշաբթի, նոյեմբերի 30, 2009թ. 17:00
Հինգշաբթի, դեկտեմբերի 3, 2009թ. 11:00

"Հայցադիմումի խմբային քննարկումներ" սեմինարներից մեկին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել ugrad@irex.am էլ. փոստին` վերնագրում նշելով "Հայցադիմումի խմբային քննարկումներ", իսկ նամակի բովանդակության մեջ ՊԵՏՔ է նշել` Ձեր անուն-ազգանունը և "Հայցադիմումի խմբային քննարկումներ" սեմինարի օրն ու ժամը: Սեմինարները տեղի կունենան Այռեքսի հայաստանյան գրասենյակի (ք. Երևան, Զարոբյան 32) Հանդիպումների դահլիճում: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐ ՀԱՍՑԵԻՆ)

Վերջապես, Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդները կարող են նաև մասնակցել տեղեկատվական սեմինարների "Ինչպե±ս գրել շարադրությունը" թեմայով տեղեկատվական սեմինարներից մեկին: Սեմինարները տեղի կունենան հետևյալ օրերին.

Երկուշաբթի, նոյեմբերի 30, 2009թ. 18:00
Հինգշաբթի, դեկտեմբերի 3, 2009թ. 12:00

"Ինչպե±ս գրել շարադրությունը" թեմայով տեղեկատվական սեմինարներից մեկին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել էլ. փոստին` վերնագրում նշելով "Ինչպե±ս գրել շարադրությունը" թեմայով տեղեկատվական սեմինար, իսկ նամակի բովանդակության մեջ ՊԵՏՔ է նշել` Ձեր անուն-ազգանունը և տեղեկատվական սեմինարի օրն ու ժամը: Տեղեկատվական սեմինարները տեղի կունենան Այռեքսի հայաստանյան գրասենյակի (ք. Երևան, Զարոբյան 32) Հանդիպումների դահլիճում: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐ ՀԱՍՑԵԻՆ)

"Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը" (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց գիտական աստիճան ստանալու:

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրն հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` հաշվապահություն, գյուղատնտեսություն, մարդաբանություն/ազգագրություն, կենսաբանություն, բիզնես, քիմիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք, տնտեսագիտություն, կրթություն, ճարտարագիտություն, շրջակա միջավայրի կառավարում, երկրաբանություն, սպասարկման և տուրիզմի կառավարում, միջազգայի հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, քաղաքաշինություն և ամերիկագիտություն: Ուշադրություն դարձրեք, որ այլ մասնագիտություններ ևս կդիտարկվեն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:

Ծրագրի հաղթողները պետք է.

  • այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն;
  • առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ),
  • ինչպես նաև երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն գործնական աշխատանքների

Առաջին կուրսի ուսանողները կբնակվեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կհաճախեն երկամյա համայնքային քոլեջներ: Մյուս բոլոր ուսանողները կհաճախեն քառամյա համալսարաններ կամ քոլեջներ և կբնակվեն հանրակացարաններում:

Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորված է և ապահովում է.

  • աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
  • դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալող բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը
  • բժշկական ապահովագրություն
  • համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ ուսումնական վճարները
  • ամսական կրթաթոշակ ապրուստի ծախսերի համար
  • դրամական միջոցներ հնարավոր այլ ծախսերի համար
  • գրքեր ձեռք բերելու համար միջոցներ
  • շրջանավարտների համար նախատեսված համագործակցության և վերապատրասման բազմաթիվ ծրագրերի մասնակցելու հնարավորություն
Հարգանքներով`

Այռեքս Հայաստան
Երևան 0009, Զարոբյան 32
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23
Ֆաքս` (374-10) 52 66 21 ընդ.. 220
Էլ. Փոստ`
Share |

Կարդացեք այս բաժնում