ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Պրակտիկա ՀԵԿԱ-ում - Մենք սպասում ենք Ձեզ

10/01/2011
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան հրավիրում է ուսանողուհիների, ինչպես նաև աշխատանք փնտրող երիտասարդ կանանց և աղջիկների` իրենց պրակտիկան անցկացնելու Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայում:
Հրավիրվում են հայտատուներ ոչ միայն Երևանից, այլև Եղեգնաձորի և Ալավերդու ուսումնական հաստատություններից, ուր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ունի մասնաճյուղեր:
Պրակտիկայի ոլորտները.
1.Առաջնորդության և ժողովրդավարության ծրագրեր
Հիմնական աշխատանքի նկարագրությունը.
  • մասնակցել առաջնորդության և ժողովրդավարության ծրագրերին, դրանց շրջանակներում կազմակերպվող քննարկումներին,
  • նախաձեռնել համապատասխան ոլորտներում նոր ծրագրերի իրականացում,
  • օգնել ծրագրերի պատասխանատուներին, ըստ անհրաժեշտության,
  • համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ,
  • վարել բանակցություններ,
  • կազմել հաշվետվություններ,
  • ներկայացնել կազմակերպությունը դրսում:
2. Ադմինիստրացիա
Հիմնական աշխատանքի նկարագրությունը.
  • կազմակերպել նամակագրությունը – մուտքագրել և ելքագրել նամակները,
  • ըստ անհրաժեշտության կազմել գրություններ և նամակներ,
  • պատասխանել հեռախոսազանգերին,
  • ընդունել այցելուներին,
  • կազմակերպել աշխատանքը անդամների հետ,
  • կազմակերպել հանդիպումներ,
  • ապահովել տեխնիկական պահանջները ծրագրերի և հանդիպումների ընթացքում (նկարահանում, հայտարարությունների, հաղորդագրությունների պատրաստում և տարածում),
  • աշխատակիցների աջակցությամբ մշակել տարբեր փաստաթղթեր,
  • հետևել գրասենյակի կարգուկանոնին:
3.Մարկետինգ
Հիմնական աշխատանքի նկարագրությունը.
  • ուսումնասիրել և վերլուծել համապատասխան շուկան, որն ընդհանրություններ ունի Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գործունեության ոլորտների հետ,
  • վարել բանակցություններ:
4. Հասարակայնության հետ կապեր
Հիմնական աշխատանքի նկարագրությունը.
  • մշակել և կազմել տեղեկատվական նյութեր, հաղորդագրություններ,
  • ապահովել ԶԼՄ-ների հետ աշխատանքը,
  • կազմել նյութեր կայքում տեղադրելու համար:
Բոլոր ոլորտներում պրակտիկայի անցկացման ժամանակահատվածն է` 1-6 ամիս:
Պրակտիկան հաջողությամբ անցած մասնակիցները աշխատանքի կանցնեն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայում:
Պրակտիկան ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն նաև համապատասխան բնութագրեր և/կամ երաշխավորագրեր` ներկայացնելու համար ապագա գործատուներին:
Ինչպես նաև պրակտիկայի մասնակիցները կստանան հավաստագրեր առ այն, որ տվյալ ժամանակահատվածում իրենց պրակտիկան անցել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայում, համապատասխան ոլորտում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` ս.թ. նոյեմբերի 30-ը: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հասցեով, Cc: , "Թեմա" բաժնում նշելով “Praktika”:
Առաջին փուլն անցած թեկնածուների հետ հարցազրույցներ` ս.թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակ:
Պրակտիկայի մեկնարկ` ս.թ. դեկտեմբերի 15-ից:

Անհրաժեշտ է ներկայացնել.
  • անձնական թերթիկ (CV),
  • Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային ուղղված գրություն, որտեղ պետք է երևա հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը, կոնտակտային տվյալները, ուսման վայրը (եթե ուսանող է), պրակտիկայի նախընտրած ոլորտը (կամ ոլորտները), պրակտիկայի նախընտրելի ժամանակահատվածը (նշել` քանի ամիս, սկիզբը և ավարտը):
Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա (Հայկուհուն), 58 07 87 հեռախոսահամարով:
Share |

Կարդացեք այս բաժնում