Շուրջ երկու ամիս է, ինչ
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայում գործում է
արվեստի խմբակ 4-15 տարեկան երեխաների համար: Շաբաթական երկու անգամ արվեստի խմբակի շրջանակներում տեղի են ունենում դասընթացներ, որոնց ընթացքում երեխաները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ, ծանոթանում հայ և արտասահմանյան արվեստի պատմությանը: Խմբակը գործում է 2 տարիքային խմբերի` 4-8 և 8-15 տարեկան երեխաների համար, դասընթացները տևում են 1,5-2 ժամ:
Արվեստի խմբակում դասավանդվում են հետևյալ առարկաները՝
- Նկարչություն (գծանկար,գունանկար),
- Տեխնոլոգիա (աշխատանք նյութի վրա),
- Պլաստիլինով աշխատանք,
- Ծանոթություն հայ և արտասահմանյան արվեստի պատմության հետ,
- Գունատեսություն։
Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010 /094 58 07 87 հեռախոսահամարներով (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա):