Հունիսի 22-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ հանդիպում «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների, ՕՔՍՖԱՄ-ի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամների միջև:
Հանդիպմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետի պաշտոնակատար Սամվել Թարվերդյանը, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Հակոբյանը և ծրագրում ընդգրկված 10 համայնքների (Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Գետափ, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Հորբատեղ, Մարտիրոս) ղեկավարները:
Մասնակիցներին ներկայացվեց «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի նպատակը, այն է` բարձրացնել տեղական համայնքների և կառույցների կարողությունը և նվազեցնել խոցելիությունը բնական աղետներից, ինչպես նաև ծրագրի շրջանակներում իրականացվելիք քայլերը:
Կողմերից յուրաքանչյուրը հանդես եկավ իր պարտականությունների և գործառույթների ներկայացմամբ, որից հետո վերջիններիս միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերը պարտավորվեցին համագործակցել և միմյանց աջակցելով նպաստել ծրագրի արդյունավետ իրականացմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն