ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ «ՀՀ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԵՍՊԱՆ» մրցանակաբաշխությունը

15/10/2012
linklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում իրականացրեց «ՀՀ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԵՍՊԱՆ» մրցանակաբաշխությունը:
«ՀՀ Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել ՀՀ-ում ձեռներեցության ոլորտում գործունեություն ծավալող այն կանանց, ում փորձառությունը դիտարկվում է օրինակելի, ովքեր, տնտեսական հաջող գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ, ակտիվ մասնակցություն են ունենում ՀՀ Կին ձեռներեցների ցանցի աշխատանքներում:
Միջոցառման շրջանակներում ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների միջև նաև ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որը պաշտոնապես ամրագրում է ՀՀ Կին ձեռներեցների ցանցի լիազորությունները:


«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
Կին Ձեռներեց դեսպանների ինստիտուտի նպատակն է` խրախուսել կին ձեռներեցներին, ստեղծել հաջողակ կին ձեռներեցի մոդել, ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ-ի համար, հրապարակել հաջողված օրինակները կին ձեռներեցներին ոգեշնչելու համար:
Share |

Կարդացեք այս բաժնում