Ս.թ. օգոստոսի 5-ին «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ ճանաչողական այց Գեղադիր համայնքում գտնվող ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամ Hyelandz Village Resort հյուրատուն, որը ղեկավարվում է Քերոլայն Զաքարյանի և նրա ընտանիքի կողմից: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ կին ձեռներեցների ցանցի մի խումբ անդամներ Երևանից և ՀՀ մարզերից:
«Հայ գյուղը շենացնելու համար հրաշալի կառուցողական աշխատանք էր տարված,- շրջայցից հետո նշեց «Վերդե» բնական ձեռակերտ օճառների արտադրությամբ զբաղվող Նելլի Ավետիսյանը, իսկ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանն ավելացրեց, որ ճանաչողական այցի արդյունքում հաստատվեցին նոր կապեր և համագործակցություն, ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ: Մասնակիցները հիացած էին կատարված աշխատանքով, տանտերերի նվիրումով, հյուրընկալությամբ և իրենց փորձը փոխանցելու պատրաստակամությամբ:
Նման ճանաչողական այցերի նպատակն է` ամրապնդել ՀՀ կին ձեռներեցների միջև կապը և համագործակցութունը, հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց գործունեությանը, ճանաչողական այցերի լուսաբանման միջոցով տարածել ցանցի անդամների գործունեության մասին տեղեկատվությունը, ինչը լրացուցիչ գովազդ է վերջիններիս համար:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից 2011թ.-ից սկսած, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն