“Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Աշտարակի ձեռներեցության դասընթացի մասնակիցների բիզնես պլանների ներկայացումների փուլը: Մասնակցում էին նաև ՀԵԿԱ-ի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ` ԱՄՆ ՄԶԳ CEED ծրագրից, “SEF International” և “Նոր հորիզոն” վարկային կազմակերպություններից:
“Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայքներում” ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից, Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսված է Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Ծրագրի նպատակն է խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված է ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն