Հուլիսի 21-23-ը Ծաղկաձորում «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սեմինար, որի նպատակն էր` զարգացնել ՀՀ կին ձեռներեցների ցանցը: Սեմինարի խնդիրներն էին.
• կապեր հաստատել և համագործակցության նոր եզրեր գծագրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող և գործունեություն ծավալող կին ձեռներեցների միջև,
• ստեղծել նոր համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ,
• քննարկել կին ձեռներեցների ցանցի հետագա քայլերն ու առաջիկա միջոցառումները,
• մասնակիցներին տրամադրել որոշակի գիտելիքներ ու տեղեկատվություն ոլորտի վերաբերյալ
Սեմինարի մասնակից կին ձեռներեցները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը, գործունեության տարբեր ոլորտներ` արտադրություն, գյուղատնտեսություն, սպասարկում և ծառայությունների մատուցում, ինչպես նաև սոցիալական ձեռներեցություն:
Սեմինարի շրջանակներում, մի շարք միջոցառումների թվում, տեղի ունեցավ նաև մասնակիցների գործունեության ոլորտն ու արտադրանքը ներկայացնող ցուցահանդես, որին հետևեց քննարկում ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանց թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ վարչության պետ Արմեն Եգանյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Գևորգյանը, ՄԱԿ-ի փորձագետ Աննա Հարությունյանը, , EDMC-ի փոխտնօրեն Գայանե Դալլաքյանը, «Պրագմա» կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը, CEED-ի ներկայացուցիչ Գոհար Ղաբուզյանը և Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Մարինա Մխիթարյանը, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցների գործունեությունը և պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին:
Սեմինարի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում հարկային օրենսդրության ոլորտի մասնագետի հետ, ով ներկայացրեց համապատասխան հարկային օրենսդրությունը և պատասխանեց սեմինարի մասնակիցների հարցերին:
Սեմինարը կազմակերպվել էր “Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում” ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է ՀԵԿԱ-ն (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան)` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն