Հուլիսի 6-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում`
<<Կանանց աջակցության կենտրոնում>> , մեկնարկեցին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպված հերթական դասընթացները` աղջիկների ու կանանց համար, որոնց շրջանակներում նրանք կտիրապետեն ասեղնագործության, կարպետագործության, հելյունագործության, գորգագործության, գոբելենի ու բատիկայի (նկարչություն մետաքսի վրա) հմտությունների: