Հունիսի 30-ից Աշտարակ քաղաքում ընթանում են
CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) դասընթացները, որոնք կազմակերպվել են
«Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից`
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ: Ծրագրի նպատակն է` խրախուսել
Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։