ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղի ունեցավ “Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում” ծրագրի շրջանակներում Աշտարակում կազմակերպված ձեռներեցության դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը:

31/07/2012
 
Տեղի ունեցավ “Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում” ծրագրի շրջանակներում Աշտարակում կազմակերպված ձեռներեցության դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը:

“Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայքներում” ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից, Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսված է Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Ծրագրի նպատակն է խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված է ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:
Share |

Կարդացեք այս բաժնում