Հոկտեմբերի 19, 2012թ.
Եղեգնաձոր քաղաքում Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում, որն իրականացրեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան` ՕՔՍՖԱՄ-ի և «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Միջոցառման նպատակն էր` նպաստել աղետների ռիսկերի նվազեցման գործողություններում կանանց և աղջիկների ներգրավվածության մեծացմանը:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան.
• աղետների ռիսկերի նվազեցման գործընթացում գենդերի ու երիտասարդության հարցերի թեմայով ինտելեկտուալ մրցույթ` կանանց, տղամարդկանց, բարձր դասարանների աշակերտների թիմերի մասնակցությամբ,
• աղետների ռիսկերի նվազեցման խորագրով կավճանկարչության մրցույթ`դպրոցականների մասնակցությամբ
Ինտելեկտուալ և կավճանկարչության մրցույթներին մասնակցում էին «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրում ընդգրկված Վայոց Ձորի Ելփին, Չիվա, Արենի, Խաչիկ, Արփի, Գետափ, Արտաբույնք, Ագարակաձոր, Հորբատեղ և Մարտիրոս համայնքների անդամները:
Ինտելեկտուալ մրցույթում ծավալված թեժ պայքարում կանանց թիմերից առաջին տեղը զբաղեցրեց Արտաբույնքի թիմը, երկրորդը` Ելփինի, իսկ երրորդը Ագարակաձորի թիմը: Տղամարդկանց թիմերի միջև մրցույթում հաղթող ճանաչվեց Չիվայի թիմը, Արտաբույնքի թիմը զբաղեցրեց երկրորդ, իսկ Գետափի թիմը` երրորդ տեղը: Բարձր դասարանցիների թիմերի մրցույթում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Գետափի թիմն առաջինն էր, Ելփինը զբաղեցրեց երկրորդ, իսկ Արենին`երրորդ տեղը:
Կավճանկարչության մրցույթում աղետների ռիսկերի նվազեցման գործընթացն առավել ընդգրկուն և պատկերավոր ներկայացնելու, յուրօրինակ մոտեցման համար մրցանակային տեղեր զբաղեցրեցին հետևյալ մասնակիցները.
• Սյուզի Դարբինյան` 1-ին տեղ, Չիվա,
• Հայկուհի Հովհաննիսյան` 2-րդ տեղ, Ելփին,
• Արամ Խանգալդյան` 3-րդ տեղ, Հորբատեղ:
Միջոցառման մրցութային մասի ավարտից հետո տեղի ունեցավ մասնակիցներին պատվոգրերի և մրցանակների հանձնման արարողությունը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն