Women Entrepreneurs Network in Armenia

Կօգնեն կանանց՝ անգործության չմատնվել

08/12/2014
a1plus.am
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը՝ նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին։ Բարեգործական տոնավաճառի կազմակերպմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։

Միջոցառումը հնարավորություն է տալիս մասնակից դառնալու կանանց և Հայաստանի ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, ունենալու ներդրում մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում։

«Մեր նպատակն է, որպեսզի կանայք հայտնեն իրենց խնդիրները, իսկ դեռահաս աղջիկներին փորձել կրթել։ Մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի կանայք անգործության չմատնվեն, և առնվազն 40 կին աշխատանքի հնարավորություն կունենա»,-նշեց Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը

Բարեգործական տոնավաճառը կգործի դեկտեմբերի 13-ին և 14-ին, ժամը 11։00-ից մինչև 18։00-ն։

Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ։

Տոնավաճառի ընթացքում կազմակերպվելու է նաև վիճակահանություն, խաղարկվելու են տարբեր նվերներ։

Բարեգործական տոնավաճառից ստացած ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին։

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section