Women Entrepreneurs Network in Armenia

Ախթալայում կգործի կանանց սոցիալ-տնտեսական աջակցման տարածաշրջանային կենտրոն

08/12/2014
armenpress.am
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ախթալա քաղաքում 2015թ.-ին նախատեսվում է հիմնել կանանց սոցիալ-տնտեսական աջակցման տարածաշրջանային կենտրոն: «Մեր կազմակերպությունը Լոռու մարզում իրականացնում է եռամյա ծրագիր: Լոռու մարզը բավական ակտիվ է, և մարզի տասը համայնքներում մեր շահառուների ջանքերով հիմնել ենք կանանց խորհուրդներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը հայտնեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը և հավելեց, որ իրենք պլանավորում են ստեղծել նաև հատապտուղների պահածոյացման և վերամշակման գործարան, որը կանանց համար կարող է ապահովել լրացուցիչ քառասուն աշխատատեղ:

Կարդալ ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Share |

Read in this section