Women Entrepreneurs Network in Armenia

Թանգարանը կդառնա նաև ոչ ֆորմալ կրթության կենտրոն

27/10/2012
armnewstv.am
Հայաստանում, ինչպես Եվրոպայում եւ ԱՄՆ-ում` թանգարանն արժեքների պահոց լինելուց բացի կարող է դառնալ ոչ ֆորմալ կրթության կենտրոն: Սա թանգարանների զարգացման նոր ծրագիրն է: Կիրականացվի Հայաստանում, Վրաստանում, Ուրկրաինայում: «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագիրը կրող ծրագիրը Արեւելյան գործընկերության ծրագրի մի մասն է:

Մշակույթի տարածմանն ուղղված այս ծրագիրն իրականացվելու է թանգարանների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում: Թե որ ՀԿ-ներն ու թանգարանները կիրականացնեն ծրագիրը, պարզ կդառնա նոյեմբերի 7-ին` ծրագրին դիմած հայտերն ուսումնասիրելուց հետո:

Ոչ ֆորմալ կրթության միջոցով թանգարանային հարթակ կձեւավորվի Եվրամիության ֆինասավորմամբ: Յուրաքանչյուր ծրագրի դրամաշնորհը 7.000-ից 10.000 եվրոյին համարժեք դրամ է: Ծրագրի մասնակից երեք երկրների համար էլ դրամաշնորհի չափն ու ծրագրի անցկացման մեթոդները նույնն են` ստեղծագործական վարպետության դասընթացներ եւ ակտիվ լսարանի ձեւավորում:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section